Բաժիններ՝

Էլ-Շարավին շատերին է զարմացնում. Պրանդելի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Rai 2-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի, ինչպես նաև իր նախկին թիմի` «Ֆիորենտինայի» մասին:

«Ենթադրում եմ, որ Էլ-Շարավին այս մրցաշրջանում շատերին է զարմացնում: Վերջին ժամանակներս այդ երիտասարդ ֆուտբոլիստը նկատելիորեն ավելացրել է և բոլորովին այլ մակարդակի ֆուտբոլ է խաղում: Բացի այդ, նա պարբերաբար գոլեր է խփում:

Նաև ցանկանում եմ խոսել «Ֆիորենտինայի» մասին: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է թիմը հանդես գալիս Մոնտելայի գլխավորությամբ: Ես ուրախ եմ իմ նախկին ակումբի համար», – նշել է Պրանդելին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս