Բաժիններ՝

Նյու Յորքում սահմանվել են բենզինի վաճառքի սահմանափակումներ

Նյու Յորքում, որին «Սենդի» փոթորիկը հսկայական վնաս է հասցրել, ներդրվել են բենզինի վաճառքի սահմանափակումներ: Պատճառը նավթի անբավարար քանակությունն է: Ըստ նոր կանոնի, բենզալցակայանները սպասարկելու են կենտ համարանիշերով մեքենաներին՝ կենտ օրերին, զույգ համարանիշերով մեքենաներին՝ զույգ օրերին: Այս մասին գրում է RBC պարբերականը:

Այդ կանոնը տարածվում է բոլոր տրանսպորտային միջոցների վրա, բացառությամբ սոցիալական նշանակության տրանսպորտային միջոցների՝ շտապօգնություն, ավտոբուս, տաքսի և վթարային մեքենաներ: Նմանատիպ ռեժիմով բենզալցակայանները կգործեն մի քանի օր:

Նյու Յորքում բենզինի դեֆիցիտ առաջացավ այն բանից հետո, երբ փոթորկի հետևանքով էլեկտրական անջատումների արդյունքում՝ բնակիչները սկսեցին գեներատորներ օգտագործել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին «Սենդի» փոթորիկը 113 հոգու մահվան պատճառ դարձավ: Ըստ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի, փոթորկի արդյունքում նահանգը կրել է 50 մլրդ դոլարի վնաս: 33 մլրդ-ը բաժին է ընկնում հենց Նյու Յորք քաղաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս