
Չինաստանում մեքենաների արտադրությունը նվազել է 4.5%-ով

Չինաստանում ավտոմեքենաների արտարդրությունը հոկտեմբերին նվազել է 4.5%-ով՝ մինչև 1.59 մլն միավոր: Այդ մասին տեղեկացրել է Չինաստանի ավտոմեքենաների արդյունաբերության ասոցիացիան:
Ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են 0.7%-ով, կազմելով 1.6 մլն մեքենա:
Հիմնական պատճառը չին-ճապոնական հարաբերությունների վատացումն է, որի արդյունքում Չինաստանում նվազել են ճապոնական արտադրության մեքենաների վաճառքի ծավալները:
Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Չինաստանում արտադրվել է՝ 15.72 մլն, և վաճառվել է 15.70 մլն հատ մեքենա: Այդ ցուցանիշերը գերազանցում են նույն ժամանակաշրջանի նախորդ տարվա ցուցանիշերը՝ 4.6% և 3.6%՝ համապատասխանաբար:
2011թ. չինական մեքենաարտադրողները թողարկել են 18.42 մլն մեքենա և վաճառել 18.5 մլն մեքենա: