
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի Սիիրտ գավառի Փիրվարի քաղաքի մոտակայքում պայթել է թուրքական ԶՈՒ պատկանող ուղղաթիռը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` նախնական տվյալներով մեկ զինվորական զոհվել է, 12-ը` վիրավոր են: Միջազգային լրատվամիջոցները նշում են 17 զոհերի մասին: Հնարավոր է, որ թուրքական կողմը նվազեցնում է կորուստները, որպեսզի դրանց ֆոնին ավելի տպավորիչ լինի իրենց հաջողությունը: Նախորդ օրը հաղորդվում էր 42 քուրդ գրոհայինների սպանության մասին: