Բաժիններ՝

Տավուշի մարզում հայտնաբերվել է սիբիրախտի երկրորդ դեպքը

Տավուշի մարզի Խոլհարքեր կոչվող հանդամասում սիբիրախտի երկրորդ դեպքն է հաստատվել:

Լաբորատոր փորձաքննությամբ սիբիրախտը հաստատվել է տեղի բնակիչ Սիրանուշ Դավթյանին պատկանող գոմեշի մոտ: Դավթյանը, սակայն, կարծում է, որ գոմեշը հիվանդ չի եղել, պարզապես շնչահեղձ է եղել կերը ուտելու ընթացքում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այցելության պահին Դավթյանի տանն էին գյուղատնտեսության նախարարության եւ Հակահամաճարակային կենտրոնի աշխատակիցները, ովքեր փորձում էին գոմեշի սառած միսը հանել սառնարանից, որ այրեին: Այնուհետև պետք է իրականացնեին սառնարանի ախտահանում:

Գյուղացիների մեծամասնությունը, սակայն, պնդում է, որ սիբիրախտ չկա. «սուտ պանիկա է»՝ ասել է նրանցից մեկը:

Տավուշի մարզում սիբիրախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր 14 օր առաջ: Ավելի վաղ սիբիրախտի դեպք արձանագրվել էր նաև Գեղարքունիքի մարզում, հոսպիտալացվել էր մոտ երեք տասնյակ մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։