Ծեծկռտուք՝ Փափազյան փողոցում. երիտասարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող «Հայր և որդի Երիցյաններ» սուպերմարկետի «Ֆլօռանժ» օծանելիքի խանութի դիմացից անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկակական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածները պատմել են, որ հիվանդանոց տեղափոխվածը կլինի մոտավորապես 22-25 տարեկան, և վիճաբանություն է տեղի ունեցել նրա և ևս 2 անձանց միջև, որի ժամանակ այդ 2 անձինք հարվածներ են հասցրել նրան, ինչի հետևանքով ընկել է սանդուղքների վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին ժամանել ես ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, ինչպես նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննչական խումբը:

Սանդուղքների վրա արյան մեծ քանակի հետքեր կան, իսկ նշված տարածքն այս պահին հսկվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցների կողմից:

Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորի և միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիր բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը, փորձագետն ու քրեագետը:

Քիչ առաջ Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկանները պարզել են հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը. նա Երևանի բնակիչ, 29- ամյա Գագիկ Հեբոյանն է:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս