Բաժիններ՝

Արա Սարգսյանի 110-ամյակը կնշվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

Մեծանուն արվեստագետ, քանդակագործ Արա Սարգսյանի 110-ամյակը կնշվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, նոյեմբերի 15-ին, «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքի շրջանակներում:

Ինչպես 168.am-ին տեղեկացրեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, 2010թ. հոկտեմբերից «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ամեն ամսվա առաջին հինգշաբթի օրը կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ՝ նվիրված մշակութային գործիչներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: Արվեստագետ, քանդակագործ Արա Սարգսյանի 110-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում կներկայացվեն արվեստագետի աշխատանքները, կլինի Արա Սարգսյանի մասին պատմող տեսանյութի դիտում, կներկայացվի քանդակագործի բանաստեղծական ժառանգությունը:
 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս