Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացավ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 14:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղի բնակիչ 22-ամյա Ոսկան Մելիքյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ՕD 331 համարանիշի ավտոմեքենան, նույն մարզի Զառիթափ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա Մամիկոն Սարգսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մեկ այլ ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Վայքի բժշկակական կենտրոն, որտեղ սակայն երեխան մահացել է:
Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ նույն վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Ադամյանը:
Այս պահին վրաերթի հեղինակը ՃՈ հետաքննիչ Լևոն Բաբայանի ուղեկցությամբ տեղափոխվեց Ոստիկանության Վայքի բաժին, որտեղից քննիչ Ա. Ադամյանի հանձնարարակոնով տեղափոխվելու է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Երեխան դպրոցից վերադառնում էր տուն:
shamshyan.com