
Ադրբեջանը ճնշելու է ՌԴ-ին, Ֆրանսիային և հատկապես ԱՄՆ-ին

«Իհարկե, մենք կուժեղացնենք ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համախագահող երկրների, այդ թվում և ԱՄՆ-ի վրա: Նրանք իրենց հերթին պարտավոր են մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի առաջ մղեն ղարաբաղյան խնդրի լուծման բանակցային գործընթացը»,- Թուրան գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Թե ինչպե՞ս է համանախագահող երկրներին ճնշում Ադրբեջանը՝ Հասանովը չի մանրամասնել, բայց կարելի է ենթադրել, որ այդ ճնշումից և հատկապես դրա ուժեղացման սպառնալիքից նրանք սարսափահար են լինելու: