Կհրապարակվեն Արտակ Բայադյանի ցուցմունքները

«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հրապարակել տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքները, քանի որ դրանցում կան հակասություններ: «Դատաքննության րնթացքում Արտակ Բայադյանը հայտնեց, որ մատուցող Դավիթն այն անձնավորությունն էր, որ դիտողություն է արել Վահեին տաբատի համար: Իմ հարցին նա պատասխանեց, որ նման բան չի ասել: Նախաքննության ընթացքում Արտակ Բայադյանը նշել է, որ մատուցող Դավիթը մոտեցել է իրենց և Վահեին ասել, որ տաբատով չի կարելի համալիր մտնել՝ իրենց հետ խոսելով մոտ երկու րոպե»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ, ըստ Արտակ Բայադյանի ցուցմունքի,  իրենց ծեծի են ենթարկել բոլորը: Բայց, ըստ Միհրան Պողոսյանի,  նախաքննության ընթացքում տված ցուցմունքում Արտակ Բայադյանը ոչ մի կոնկրետ գործողություն չի նշել:

Գործով մյուս մեղադրյալների պաշտպանները ևս միացան միջնորդությանը: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան տարբերություններ նախաքննության ընթացքում և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների մեջ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս