
Դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան դոլարն առաջարկվել է 1դոլար/410 դրամ փոխարժեքով, 409.5 դրամը։ Արտարժույթի երկրորդային շուկայում դոլարի միջին գինը աննշան չափով՝ շուրջ 40 լումայով թանկացել է։ Բանկերը դոլար գնում են միջինը 408.15 դրամով, վաճառում 411.01 դրամով: