
Մանրամասներ՝ Կոմայգում տեղի ունեցած կրակոցից

Նոյեմբերի 7-ին, ժամը 03:30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Գ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 03:00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ:
Արման Գ.-ն ատրճանակը ներկայացրել է ոստիկանության ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, գիշերը Երևանի Կոմայգու մոտ հակադիր սեռական կողմնորոշում ունեցող երկու անձանց միջև է տեղի ունեցել: Ըստ հրապարակումների՝ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երիտասարդը վիճաբանության է բռնվել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձի հետ, հայհոյանքներից ու քաշքշոցից հետո ավանդապաշտը գազային ատրճանակից կրակել է նույնասեռականի վրա: