
16-րդ թաղամասում կրակել են 29-ամյա երիտասարդի վրա

Երեկ` նոյեմբերի 8-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով 16-րդ թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Կարեն Ղանդիլյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ըստ ձեռք բերված օպերատիվ տեղեկության` Կ. Ղանդիլյանը, երբ եղել է իրենց շենքի մուտքի մոտ, նրան են մոտեցել եկու անհայտ անձ և գումար պահանջել: Ընթացքում տեղի է ունեցել վիճաաբանություն, որի ժամանակ անծանոթներից մեկը կրակել է Կ. Ղանդիլայանի ոտքին, որից հետո դիմել են փախուստի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ տուժածը չի աշխատում, սակայն հայրը առևտրական է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ` միջադեպի մանրամասները պարզելու համար:
shamshyan.com