Թյուրըմբռնողները կարող են հետևել քաղաքական ուժերի միջև պլատոնական սիրախաղին. Է. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրեր առաջ արձագանքել էր Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգին անցում կատարելու վերաբերյալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչեցված հայտարարությանը։ Tert.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասել:
Հարցին, թե, ի վերջո, ո՞ւմ նկատի ունեիք՝ ասելով .«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է», Է. Շարմազանովը պատասխանել է. «Մեզ համար անհասկանալի են այն մեկնաբանությունները, որոնցում փորձ է արվում սլաքներն այլ ուղղությամբ շրջել:
Ես ասել եմ ուղիղ և պարզ, պետք չէ շահարկել և շրջանառել սխալ հասցեատերերի անուններ: Նրանք, ովքեր թյուրըմբռնման մեջ են, կարող են հետևել ոչ վաղ անցյալում մեկնարկած որոշ քաղաքական ուժերի միջև դեռևս պլատոնական սիրախաղին և ամեն ինչ պարզ կդառնա: Այո, դիմակազերծման գործընթացն իրեն երկար սպասել չի տա»: