
Անքնությունը մեծացնում է սրտի կաթված ու ինֆարկտ ստանալու հավանականությունը

Անքնությամբ տառապող մարդկանց մոտ երկու անգամ մեծանում է սրտի կաթված ու ինֆարկտ ստանալու հավանականությունը: Ինչպես գրում է health.com-ը, այս եզրակացությանն են հանգել թայվանցի գիտնականները: Վերջիններս նշում են, որ վատ քունը մարդկանց նաև «ստիպում է» վատ զգալ:
Գիտնականներն ուսումնասիրել են 2 միլիոն մարդու քնի և առողջության միջև կապը: Նրանք պարզել են, որ 45 տարեկանից հետո 11.000 մարդ տառապել է ինսոմնիայով, 32.000-ը՝ ոչ: Հետազոտության մասնակիցների առողջությանը չորս տարի հետևելուց հետո գիտնականները նկատել են, որ ինսոմնիայով տառապող մարդկանց 1.6 տոկոսն ինֆարկտ է ստացել: Իսկ ինսոմնիայով չտառապող մարդկանց՝ միայն 0.76 տոկոսը: Ինսոմնիայով տառապող մարդկանց 11.2 տոկոսը կաթված է ստացել: