Բաժիններ՝

«Սուխոյը» կվերավաճառի «Աերոֆլոտին» վաճառած «SSJ-100»-ը

«Աերոֆլոտին» տրամադրած առաջին «Sukhoi Superjet 100» («SSJ-100») ինքնաթիռը կարող է վերասարքավորվել բիզնես տարբերակով և վաճառվել այլ պատվիրատուների: Այդ մասին հայտնել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության փոխնախագահ Իգոր Սիրցովը:

Ներկա պահին «Աերոֆլոտը» շահագործում է 10 հատ «SSJ-100» ինքնաթիռ (ընկերությունն, ընդհանուր առմամբ, պատվիրել էր 30 նոր ռուսական ինքնաթիռ):

Առաջին «Superjet»-ը Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերությունը ձեռք է բերել 2011թ.։ Ընթացիկ տարվա կեսերին հաղորդում էին, որ «Աերոֆլոտը» չի կարող շահագործել բոլոր ստացված ինքնաթիռները՝ տեխնիկական անսարքությունների պատճառով: Խոսքը գնում էր այն մասին, որ օդափոխության համակարգում անճշտությունների հայտնաբերման պատճառով ազդանշանային համակարգը կեղծ ահազանգ էր տալիս։

2011թ. «Աերոֆլոտի»՝ «Superjet» ինքնաթիռները տեխնիկական անճշտությունների պատճառով ավելի քիչ էին թռչում, քան նախատեսված  էր: Ոչ պաշտոնական տվյալներով, պատճառված ֆինանսական վնասները փոխհատուցվում էին «Սուխոյի» կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս