Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը հայտարարում է Ռ. Լեմկինի անվան 2013թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2013թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Այս մասին 168.am-ին հայտնում են թանգարան-ինստիտուտից:

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է տարեկան մեկ ասպիրանտի երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը: Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2012թ. դեկտեմբերի 1-ն է: Հաղթող անունը հրապարակվի 2012թ. դեկտեմբերի 15-ին: Ծրագիրը կմեկնարկի 2013թ. հունվարի 1-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս