Բաժիններ՝

Նոր ՀԴՄ-ների պարտադիր ներդրումը հետաձգվեց 6 ամսով

Նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետ է սահմանվելու 2013թ. հուլիսի 1-ը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ Վ. Միրումյանի, նախագծով առաջարկվում է հետաձգել 2013 թվականի հունվարի 1-ից նոր հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրման ժամանակացույցը` վերջնաժամկետ սահմանելով մինչև 2013թ. հուլիսի 1-ը: «Ինչպես արդեն տեղյակ եք, նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրումը գործող օրենքով պարտադիր է 2013թ հունվարի 1-ից: Սակայն, որպեսզի գործընթացն ավելի սահուն կազմակերպվի և մեր տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան հսկիչ դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու և ներդնելու հետ կապված, նախատեսվեց վերջնաժամկետ սահմանել 2013թ. հուլիսի 1-ը»,-ասել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալը: Նա նշել է նաև, որ դա վերաբերվելու է նախորդ տարվա արդյունքներով 500 մլն դրամ և ավելի իրացման հասույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին: Իսկ իրացման շրջանառության ավելի փոքր ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետ է սահմանվելու մինչև 2015թ. հունվարի 1-ը: Անդրադառնալով ոլորտին առնվող մեկ այլ որոշմանը` Վ.Միրումյանը տեղեկացրել է, որ այդ նախագծով առաջարկվում է ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Ըստ նրա` կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մենքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման կազմակերպումն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս