Ռ. Թորոսյանը՝ ԲՀԿ-ին. «Դուք համառորեն շարունակում եք Ձեր գործն ու խոսքը հակադրել միմյանց»

«ՄԻ-96» Կուսակցության վարչությունը ԲՀԿ քաղխորհրդին ուղղված հայտարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի գործընկերներ,

կառավարման խորհրդարանական և 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգերի վերաբերյալ մեզ (ՀԱԿ-ին) հասցեագրած առաջարկի կապակցությամբ շնորհակալություն ենք հայտնում և տեղեկացնում, որ այն չենք ընդունում, ոչ թե նրա համար, որ անիմաստ է թե ժամանակի և թե բովանդակության առումով, այլ այն պատճառով, որ դուք համառորեն շարունակում եք Ձեր գործն ու խոսքը հակադրել միմյանց, այն է՝

  1. Համասնական ընտրակարգով Պառլամենտ եք բերում խոշորագույն ընտրախախտերի, բիզնեսմենների, կաշառակերների և կոռումպացվածների,
  2. Տարիներ շարունակ բացթողի վիճակում են գտնվում ԲՀԿ ղեկավարությամբ ԱԺ բոլոր հանձնաժողովները (առնվազն, ԱԺ կայքից է երևում նրանց անգործությունը),
  3. Հասարակության կողմից վիճարկելի ՀՀԿ-ական բոլոր նախաձեռնություններին, ինչպես նաև ապօրինություններին կողմ եք քվեարկում և այլն:

Հավանաբար, չեք էլ հասկացել, որ հիշյալ առաջարկով նույնն եք ցանկանում:

Կամ միթե պարզ չէ, որ երկրի «ծանր վիճակի» պատասխանատուները պետք է փնտրվեն երկրի իշխանությունում կամ ավելի ճիշտ՝ ավազակաիշխանությունում, որին Դուք եք մասնակցում, հենց այդ չարաբաստիկ համամասնական ցուցակով:

Այսինքն, ցանկանում ենք ավելի՞ հաստատվել այդ դերում:

Ավելին, գործերի ընթացքը ցույց է տալիս, որ Ձեր ոզջ երազանքը երկրում երկկուսակցական համակարգի հաստատումն է՝ այսուհետ, ավազակաիշխանության առավել հեշտ վերարտադրման ակնկալիքով…

Ոչ՝ դա անկարելի է, փորձում եք մեզ էլ ներքաշել այդ գործին: Չնայած, մյուս կողմից էլ, հետաքրքիր է, թե ում «կմոլորեցնեք»:

Ինչևէ, առաջարկում ենք նաև՝ մինչև նման հարցերի քննարկումը գոնե հավաստիացրեք, որ Ձեր համամասնական ցուցակն այլևս ընտրատրակտորներով Պառլամենտ չի մտնի:

Իսկ դա փորձեք ապացուցել, նաև Ձեր ՀՀԿ առաջնորդի առաջիկա «հաղթանակի» ժամանակ:

Եվ վերջապես, այդ մանկապատանեկան առաջարկների փոխարեն, պատասխան տվեք հայաստանցիներիս, Ձեր իսկ հայտարարած այդ «ծանր վիճակի» համար:

Հարգանքներով՝

«ՄԻ-96» Կուսակցության վարչություն»:

Տեսանյութեր

Լրահոս