Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու դառնալու իրավունք ընդհանրապես չունի

Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու դառնալու իրավունք ընդհանրապես չունի, որովհետև մինչև այդ «Հանրապետություն», «Ազատ-դեմոկրատներ» կուսակցությունների, Կարապետ Ռուբինյանի, քաղաքապետի ընտրություների հետ կապված խնդիրը պետք է լուծի, նոր մտածի այդ մասին: Այս մասին, ըստ News.am-ի այսօրվա ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նախքան միասնական թեկնածուի հավակնությունները իր ներսի հարցերը թող լուծի:

«Եթե Լևոն Զուրաբյանի ասածները գործածենք ՀԱԿ-ի վերաբերյալ, ապա այսպես է ստացվում»,- նշել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իրենք խմբակցության, այլ ոչ թե կուսակցության ներսում են խնդիրներ ունեցել: «ՀԱԿ-ը, այլևս այն ՀԱԿ-ը չէ, որը կար` կուսակցություններ, հոսանքներ են հեռացել: Ժամանակին, երբ «Ժառանգությունից» մի քանի անդամներ հեռացան, ՀԱԿ-ից ասում էին, թե «Ժառանգությունը» այլևս չկա: Հիմա այս հարցը կարող եք իրենց տալ, թե այս դեպքում ի՞նչը չկա»,- նշել է Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս