Բաժիններ՝

Որքան դրամական միջոցներ ունեն կառավարության անդամները

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում (www.ethics.am) տեղադրված են պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակված անձանց հայտարարագրերը։ Դրանց հիման վրա կազմել ենք կառավարության անդամների   հայտարարագրած դրամական միջոցների այս աղյուսակը։

Ամենից շատ գումար հայտարարագրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 35 միլիոն դրամ և 859 հազար դոլար։ Նրա և իր կնոջ հայտարարագրած դրամական միջոցները դրամական արտահայտությամբ կազմել են 452 միլիոն դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երկրորդ տեղում է (233 միլիոն դրամ), իսկ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ երրորդ (100.6 միլիոն դրամ)։

Նշենք, որ երիտասարդության և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը միակ նախարարն է, որը հայտարարագրել է բրիտանական արժույթով դրամական միջոցներ՝ 37 հազար ֆունտ ստերլինգ։

Ցանկում տեղ չգտած նախարարների տվյալները էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930