Բաժիններ՝

Անհայտ անձիք առևանգել են Հալկի 22-ամյա քրոջը

Բրազիլիայում անհայտ անձիք առևանգել են Բրազիլիայի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկի քրոջը: Այս մասին հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

22-ամյա Անժելիկա Ապարեսիդա Վիեյրային առևանգել են Կամպինա Գրանդե քաղաքի ռեստորաններից մեկի մոտից, ժամը 14:00-ին: Անհայտ անձիք հարձակվել են աղջկա վրա, երբ նա մենակ մեքենայում էի եղել:

Բրազիլիայում սա առաջին դեպքը չէ, որ առևանգում են հայտնի ֆուտբոլիստներ հարազատներին: Վերջին տարիների ընթացքում առևանգվել են Ռոմարիոյի հայրը, Ռոբինյոյի մայրն ու Լուիս Ֆաբիանոյի մայրը: Բոլոր դեպքերն էլ բարեհաջող ավարտ են ունեցել:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս