![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղցկեղը կարելի է ախտորոշել արյան պարզ հետազոտության միջոցով
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/Analiz-e1352138443835.jpg)
Ավստրալացի գիտնականները պատմել են քաղցկեղի ախտորոշման նոր եղանակի մասին, որը հիմնված է արյան պարզ հետազոտության վրա: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս նոր մեթոդի արդյունավետությունը, գիտնականների պնդմամբ, կազմում է շուրջ 70 տոկոս: Ըստ BBC-ի` 4 հիվանդներից 3-ի մոտ այս թեստով կարելի է ախտորոշել ուռուցքը՝ հետազոտելով միայն հիվանդի արյունը:
Հետազոտությունների ընթացքում ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են աղիի քաղցկեղը, որն ամեն տարի ողջ աշխարհում 600 հազար մարդու մահվան պատճառ է դառնում: Ներկայումս այս հիվանդության ախտորոշումը բավական բարդ է: Հետազոտողները կարողացել են ճանաչել աղու քաղցկեղ ունեցող հիվանդների գեների խումբը, որը փոփոխության էր ենթարկվել հիվանդության պատճառով: Փոփոխության ենթարկված գեները գիտնականները ճանաչել են բոլոր այն հիվանդների մոտ, ում մոտ ավելի վաղ ախտորոշված է եղել քաղցկեղ հիվանդությունը:
Այժմ գիտնականներն աշխատում են երեք հազար հիվանդների հետ, որոնց վրա փորձարկում են քաղցկեղի ախտորոշման այս նոր եղանակը: