
Samsung-ը շուրջ 30 մլն Galaxy S III սմարթֆոն է վաճառել երեք ամսում

Samsung ընկերությունը Galaxy S III սմարթֆոնի վաճառքի առաջին 5 ամսվա ընթացքում վաճառել է շուրջ 30 մլն սմարթֆոն: Հայտնում է ընկերության բլոգը: Նշենք, որ սեպտեմբերին ընկերությունը հայտարարել էր 20 մլն նիշին հասնելու մասին:
Galaxy S III սմարթֆոնը զինված է Android 4.0 Ice Cream Sandwich համակարգով, Quad-Core պրոցեսորով, Super AMOLED էկրանով` 1280×720 խտությամբ և 8 մեգապիկսելանոց երկու տեսախցիկով: Սմարթֆոնի լայնությունը 8.6մմ է, այն կշռում է 133 գրամ, հագեցած է S Voice տեխնոլոգիայով, որը կարող է ճանաչել հեռախոսի սեփականատիրոջ ձայնը:
Galaxy S III-ում առկա են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և կորեերեն լեզուները:
Հիշեցնենք, որ Galaxy S III սմարթֆոնը ներկայացվել է մայիսի սկզբին, խանութներում սարքը հայտնվել է մայիսի վերջին: