Բաժիններ՝

Ամենից բարձր վարձատրվում են ֆինանսական ոլորտում աշխատողները

Հայաստանում ամսական միջին անվանական աշխատավարձի ցուցանիշով առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական ոլորտի աշխատակիցներն են։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), նրանք ամսական ստանում են միջինը 313 693 դրամ։

2012թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածին վերաբող ԱՎԾ  տվյալների համաձայն, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը ոչ պետական կառույցներում կազմում է 148 188 դրամ, իսկ պետական հիմնարկներում այդ գումարը կազմում է 94 070 դրամ:

Ֆինանսական և ապահովագրական ոլորտի աշխատակիցներն ամսական կտրվածքով վարձատրվում են 313 693 դրամ։ Ընդ որում, պետական հիմնարկներում աշխատող ֆինանսիստների աշխատավարձը 274 657 դրամ է (որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 5%-ով), իսկ մասնավոր ընկերություններում՝ 316 040 դրամ ամսական (համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատված հետ՝ 17.7%-ով ավելի):

Ամենացածր անվանական աշխատավարձը մշակույթի ոլորտի աշխատակիցներինն է՝ 61 122 պետական հիմնարկներում, և 87 738  դրամ՝ ոչ պետական հիմնարկներում։ Ըստ ԱՎԾ-ի՝ այդ ոլորտի աշխատավարձերն այս տարվա ընթացքում աճել են միջինը 7.1%-ով, այդ թվում՝ պետական հիմնարկներում աճը 3.4% է, իսկ ոչ պետական հիմնարկներում՝ 14%:

Սպասարկման ոլորտի աշխատակիցների անվանական աշխատավարձերը նվազել են միջինը 4.7%-ով, այդ թվում՝ պետական հիմնարկներում նվազումը 0.9% է (աշխատավարձը՝ 63 561), իսկ մասնավոր հատվածում՝ 5% (75 550 դրամ):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս