Բաժիններ՝

Ֆեդերերն առաջին հորիզոնականը զիջեց Ջոկովիչին. ATP վարկանշային աղյուսակ

Այսօր ATP-ն հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստներ վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ։ Ռոջեր Ֆեդերերն, ով անցած տարի այս ժամանակահատվածում մի շարք կարևոր մրցաշարեր էր հաղթել, իսկ այս տարի չէր ապահովել նույնքան միավորների պաշար, զիջել է առաջին հորիզոնականը սերբ Նովակ Ջոկովիչին և այս տարին, հավանաբար, կավարտի երկրորդ հորիզոնականում։

Առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում տարվա ամփոփիչ աղյուսակում չի լինի ամերիկացի թենիսիստի անուն։ Ջո Իզներն այս շաբաթվա արդյունքում 10-րդ հորիզոնականը զիջել է ֆրանսիացի Ռիշար Գասկեին։ Մեկ այլ ֆրանսիացի՝ Ժո Վիլֆրեդ Ցոնգան, 7-րդ հորիզոնականից իջել է 8-րդ՝ տեղը զիջելով արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին։

N

Թենիսիստ (երկիր)

միավոր

1 (2)

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) 11420

2 (3)

Ռոջեր ֆեդերեր (Շվեյցարիա) 9465

3 (3)

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) 7600

4 (4)

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) 6795

5 (5)

Դավիթ Ֆերրեր (Իսպանիա) 6030

6 (6)

Թոմաշ Բերդիխ (Չեխիա) 4405

7 (8)

Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) 4080

8 (7)

Ժո-Ուիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) 3490

9 (9)

Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) 2990

10 (12)

Ռիշար Գասկե (Ֆրանսիա) 2515

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս