Բաժիններ՝

Եվրոգոտու արտադրական ակտիվությունը նվազում է

Եվրոգոտում արտադրողական ակտիվությունը շարունակում է նվազել: Համաձայն Market Economics ընկերության կողմից արված վերլուծության, գնումների մենեջերների ինդեքսը (PMI) նվազել է՝ սեպտեմբերի 46.1-ից հասնելով 45.4 կետի։

Նշենք, որ 50-րդ կետից ցածր հորիզոնականում գտնվելը նշանակում է՝ արդյունաբերական հատվածում ակտիվության նվազեցում:

«Հնարավոր է՝ բացասական  միտումը պահպանվի մինչև 2013թ. առաջին եռամսյակ, ինչն էլ ենթադրում է, որ տնտեսական աճի զրոյական կանխատեսումն ավելի քան լավատեսական է: Տեսաբանների կարծիքով՝ տնտեսության անկումը կշարունակվի, իսկ դա նորից տոկոսադրույքների նվազեցման հարցը ակտուալ է դարձնում»,- նշել է Deutsch Bank-ի տնտեսագետ Թոմաս Մայերը:

Փորձագետներն անհանգստացած են: Եվրոգոտու արդյունաբերությունը հայտնվել է ծայրաստիճան վատ վիճակում:  Բացի դա, եվրոգոտու տնտեսության նկատմամբ վստահությունը, արդեն 8-րդ ամիսն է, շարունակում է թուլանալ, և անվստահության շեմը հասել է առավելագույնին:

Սպառողների և կազմակերպությունների ղեկավարների տրամադրության ինդեքսը կազմել է 84.5 տոկոս՝ սեպտեմբերի 85.2 տոկոս ցուցանիշի համեմատ:

Եվրոպական տնտեսությունը, երրորդ եռամսյակի տվյալներով, հավանաբար նորից անկում կապրի: Հիշեցնենք, որ նախորդ 3 ամիսների ընթացքում ՀՆԱ-ն նվազել է 0.2%-ով: Խիստ տնտեսման պայմանները, որին ենթարկվում են Եվրոպայի մի շարք երկրներ, բերում են գործազրկության մակարդակի բարձրացման: Իսկ նման իրավիճակում տնտեսությունն ի վիճակի չի զարգանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս