Բաժիններ՝

Ռուսական արտադրության մեքենաների ներմուծումը նվազել է

Ըստ ՊԵԿ Մաքսային ծառայության հրապարակած տվյալների` 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 24 330 ավտոմեքենա, որոնց մաքսազերծման նպատակով ներմուծողները պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 27.8 մլրդ դրամ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ներմուծված մեքենաների թիվն աճել է 12.6%-ով, որին համընթաց` աճել են նաև մաքսազերծման գումարները`11%-ով:

Ռուսական արտադրության մեքենաների ներմուծումն անցյալ տարվա համեմատ նվազել է 32%-ով, որի արդյունքում՝ մաքսազերծման գումարները նվազել են 11.9%-ով: 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծվել է 1183 հատ  ռուսական արտադրության մեքենա, որոնց մաքսազերծման համար պետբյուջե է վճարվել  918 մլն դրամ:

Ըստ ՊԵԿ Մաքսային ծառայության հրապարակած տվյալների՝ ներմուծված մեքենաներից առավել մեծ քանակությամբ ներկրվել են մինչև 5000 դոլար արժողությամբ մեքենաները՝ 13 945 հատ: 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենաները 5.653 հատ են: Ներկրված մեքենաներից ընդամենը 1251-ն են, որոնց արժեքը գերազանցում է 30 հազար ԱՄՆ դոլար արժեքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս