Բաժիններ՝

Ամփոփվեց արտարժույթային շաբաթը

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96 մլն 359 հազար 902 ԱՄՆ դոլար 405.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 111 մլն 657 հազար 384 ԱՄՆ դոլար 406.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7 մլն 950 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 6 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 043 հազար 613 EUR 523.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12 մլն 224 հազար 665 EUR 526.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 670 մլն 833 հազար 908 ՌԴ ռուբլի 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 106 մլն 330 հազար 029 ՌԴ ռուբլի 12.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից 168.am-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի 22-28 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.7 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս