ՀԱԿ քաղխորհրդում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին որոշում եղել է

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` պատասխանելով «168 Ժամի» թղթակցի հարցին, թե, ի վերջո, ՀԱԿ քաղխորհրդում եղե՞լ է որոշում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, ասել է. «Այո՛, օգոստոս ամսին քաղխորհրդում եղել է այդպիսի որոշում, դա կոնսենսուսով է եղել, այլ կերպ նման որոշում չի էլ ընդունվում»: Նաև հավելել է. «Հայաստանում իշխանափոխության հարցն այնքան հասուն է, այնքան է դարձել օրախնդիր, որ այս խնդրի շուրջ որ քաղաքական ուժերն էլ համարձակություն ունենան հայտ ներկայացնելու և գործողությունների անցնելու, ես դա կհամարեմ Հայաստանի հասարակության պատվեր: Այսինքն` մենք` ՀԱԿ-ը, զգում ենք այդ խնդրի ահագնացող չափը, որը նաև արտահայտվում է ահավոր արտագաղթով, և ավելի շատ կահագնանա ընտրություններից հետո, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպիսին եղել է նախորդը:

Այս լուրջ մարտահրավերից ելնելով` երբ երկրի հարցն է դրված, ոչ թե թեկնածուի, քաղաքական ուժի, այլ երկրի կայացման կամ կործանման հարցն է, չեմ չափազանցեցնում, ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերը զգան այս ծանրությունը և իրենց բարդույթներից և ամբիցիաներից ազատվելով` համատեղ ծրագրեր իրականացնեն, գտնեն համատեղ պայքարի դաշտ և պատրաստվեն քաղաքական ընտրությունների: Հիմա այդ դաշտում ես պատրաստ եմ համագործակցել և՛ «Բարգավաճի», և՛ դաշնակցականների, և՛ «Ժառանգության» հետ, եթե իրենք պատրաստ են այդպիսի խնդիր լուծել»:

Տեսանյութեր

Լրահոս