Բաժիններ՝

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը թալանո՞վ է զբաղվում (լուսանկարներ)

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզից ահազանգել էին, որ Սևանա լճի հարևանությամբ գտնվող «Փիրուզե լողափի» տարածքում ինչ-որ մարդիկ հողի տակից ծանր տեխնիկայի միջոցով դուրս են հանում դեռ ԽՍՀՄ տարիներից տեղադրված խոշոր տրամաչափի երկաթե խողովակներ:

Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ այդ ամենը կատարում է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Համլետ Ֆեռոյանը: Նա ջրի երկաթե խողովակների 1 մետրը վաճառում է 40-50 հազար դրամով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Գյուղացիները պատմում էին նաև, որ հիմնականում աշխատանքները նախկին տնօրենը կազմակերպել է տալիս երեկոյան ժամերին, որպեսզի մարդիկ չիմանան և չտեսնեն, քանի որ, երևի վախենում է, թե կհայտնվի նախկին տնօրեններից մեկի՝ Գագիկ Մարտիրոսյանի կարգավիճակում, որը կալանավորված է:

Ի դեպ, գյուղացիները նաև ասում էին, որ Հ. Ֆեռոյանը նախկինում դատապարտվել է ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս