Պատերազմական իրավիճակի դեպքում Հայաստանի 1067 բնակիչների 33 տոկոսը կապավինի Սերժ Սարգսյանին
Եթե արտաքին վտանգի արդյունքում պատերազմական իրավիճակ ստեղծվի, Հայաստանի 1067 բնակիչների 33 տոկոսը կապավինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նմանատիպ արդյունքներ ստացվել են Gallup International Association հայկական գրասենյակի աշխատակիցները` Հայաստանի ամբողջ տարածքում կատարված հարցումների արդյունքում: Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ, որին մասնակցել է 1067 մարդ:
Պատերազմական իրավիճակի դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կապավինի հարցվածների 19 տոկոսը, ոչ մեկին չի ապավինի` 12 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կապավինի հարցվածների 11 տոկոսը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին`4 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 3 տոկոսը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ 3 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ 2 տոկոսը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին՝ 1 տոկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` 1 տոկոսը, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին` 0,5 տոկոսը, Արամ Սարգսյանին`0,4 տոկոսը: Հարցվածների 12 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: