
Վարդան Օսկանյանի շուրջ կատարվող իրադարձությունները երկու անգամ բարձրացրել են նրա վարկանիշը

Հայաստանի 1067 բնակիչների 43%-ը դժվարանում է պատասխանել՝ ինչպես է վերաբերվում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված վերջին իրադարձություններին:
Այս մասին այսօր հայտարարեց Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը (հարցումներն իրականցվել են ամբողջ Հայաստանի տարածքում, հարցերին պատասխանել է 1067 մարդ):
Համաձայն հարցման արդյունքների՝ հարցվածների 23 տոկոսը կարծում է, որ դա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև պայմանավորված խաղ է, 23 տոկոսը կարծում է, որ դա ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ ազդեցիկ դեմքի քաղաքական հետապնդում է: Այլ տարբերակներ առաջարկել է հարցվածների 1 տոկոսը:
Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` Վարդան Օսկանյանի շուրջ կատարվող իրադարձություններն արհեստածին են, բայց դրանք հանգեցրել են վերջինիս վարկանիշի երկու անգամ աճի: