Սերժ Սարգսյանը՝ ամենահեղինակավոր քաղաքական գործիչ
Հայաստանի 1067 բնակիչների 32 տոկոսի համար ամենահեղինակավոր քաղաքական գործիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր հայտարարեց Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը: Հիշեցնենք, որ հարցումներն իրականցվել են ամբողջ Հայաստանի տարածքում, որին մասնակցել է 1067 մարդ:
Գագիկ Ծառուկյանը հարցվածներից 29 տոկոսի համար է ամենահեղինակավոր քաղաքական գործիչը, իսկ 9 տոկոսի համար ամենահեղինակավոր քաղաքական գործիչը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: 7 տոկոսի համար ոչ ոք հեղինակավոր չէ:
Իսկ քաղաքական մյուս գործիչների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Րաֆֆի Հովհաննիսյան` 4 տոկոս, Վարդան Օսկանյան` 3 տոկոս, Լևոն Տեր-Պետրոսյան` 3 տոկոս, Արթուր Բաղդասարյան` 2 տոկոս, Վահան Հովհաննիսյան` 2 տոկոս:
Հարցմանը դժվարացել է պատասխանել հարցվածների 7 տոկոսը: