Բաժիններ՝

Յուվենտուսը հետևում է Դավիդ Վիլյային

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան գտնվում է Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Football Italia-ն:

Իտալական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղ ռմբարկու ձեռք բերելու փորձեր արեց` բանակցություններ վարելով Ռոբին վան Պերսիի, Ֆերնանդո Լյորենտեի, Էդին Ջեկոյի և Գոնսալո Իգուաինի հետ, սակայն բոլորը պսակվեցին անհաջողությամբ:

Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը թիմը համալրած դանիացի հարձակվող Նիկլաս Բենտները հարձակման երկրորդ գծում է հանդես գալիս և չի գոհացնում «Ծեր Սինյորայի» ղեկավարությանը որպես գոլահար:

Այս առումով թուրինցիների գործակալ Բեպե Բոցոն ամենահարմարը գտնում է Դավիդ Վիլյայի թեկնածությունը, ով թեև ծանր վնասվածքից հետո նախկին մարզավիճակին դեռ չի վերադարձել:

Այդուհանդերձ, ապագայում Նեյմարին ձեռք բերելու հեռանկարը թույլ է տալիս ենթադրել, որ դրանից հետո Վիլյան անելիք չի ունենա կատալոնական ակումբում:

Հիշեցնենք, որ ընթացիկ Պրիմերայում Վիլյան մասնակցել է 7 հանդիպման և դրանցից ոչ մեկի ընթացքում 90 րոպե չի անցկացրել խաղադաշտում` խփելով 4 գնդակ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս