Playboy-ի հնդկական տարբերակը. ոչ մի մերկ կին
Playboy Enterprises-ը նախատեսում է Հնդկաստանում բացել գիշերային ակումբներ, բարեր, սրճարաններ, հյուրանոցներ և խանութներ։ Այս մասին հայտնել է PB Lifestyle-ի Մումբայի մասնաճյուղի տնօրեն Սանջայ Գուպտան։
Առաջին ակումբը՝ 2000քմ տարածքով, կբացվի հաջորդ տարվա սեպտեմբերին Կանդոլիմ ծովափում։ Այն կդառնա Playboy-ի առաջին ծովափնյա հաստատությունը։
Գուպտան նշել է, որ այդտեղ կպահպանվեն հնդկական ավանդույթներն ու բարոյական նորմերը։ Սպասարկող անձնակազմը ստիպված կլինի հրաժարվել Playboy-ի ավանդական հագուկապից։ Գուպտան խոստացել է, որ ակումբում մերկ մոդելներ չեն լինի։
PB Lifestyle-ը ձեռք է բերել լիցենզիա՝ առաջիկա 10 տարիների ընթացքում մոտ 120 հաստատություն բացելու համար։ Առաջիկա 5 տարիների ընթացքում այդ նպատակների համար կներդրվի 37 միլիոն դոլար։