Բաժիններ՝

Երկքաղաքացիները կարող են օգտվել պոլիկլինիկաներից

ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձինք կարո՞ղ են դիմել, գրանցվել և  օգտվել Հայաստանի պոլիկլինիկաներում մատուցվող անվճար ծառայություններից: Պարզվում է՝ կարող են:

«ՀՀ կառավարության 2006 թ. որոշման համաձայն՝ երկքաղաքացիություն ստացած անձիք, ինչպես  նաև ՀՀ  քաղաքացիները,  իրենց  ցանկությամբ կարող են դիմել,  գրանցվել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող  հաստատություններում` պոլիկլինիկաներում և օգտվել  անվճար մատուցվող ծառայություններից»,-   տեղեկացրեց առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի և որակի վարչության առողջապահական ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը:

Նույն օրենքի համաձայն, ՀՀ-ում  փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք ևս իրավունք ունեն գրանցվել պոլիկլինիկաներում  և անվճար օգտվել նրանց մատուցած ծառայություններից:

«Պոլիկլինիկայում գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիություն ստացած անձինք  պետք է ներկայացնեն իրենց անձնագիրը, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականը:

Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերին պատկանելու դեպքում, պոլիկլինիկայում գրանցվելիս անհրաժեշտ է ներկայացնել  նաև այդ փաստը հավաստող փաստաթուղթը:

Բացի այդ, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող  անձինք նույնպես կարող են գրանցվել իրենց կողմից ընտրված պոլիկլինիկայում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը»,- ասաց առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի բաժնի պետը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս