Ավտոմեքենան կողաշրջվել է գյուղապետի կողմից փորված փոսի մեջ (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, նույն մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Ավագյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի 81 MՏ 001 համարանիշի ավտոմեքենան, գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է փոսի մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ավտոմեքենայում եղել են կինը և նրա անչափահաս երեք երեխաները: Փոսը առաջացել էր գյուղապետի կողմից նշված հատվածում ջրագիծ անցկացնելու համար:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս