
Shell-ի շահույթն աճել է 2.3%-ով

Անգլոհոլանդական Royal Dutch Shell ընկերության զուտ շահույթը 3-րդ եռամսյակի տվյալներով աճել է 2.3%-ով և կազմել 7.14 մլրդ դոլար:
Արդյունքները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Ընդ որում, ընկերության եկամուտը նվազել է 8.4%-ով՝ կազմելով 115.43 մլրդ դոլար, իսկ նավթի ու գազի արտահանման ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 1%-ով՝ կազմելով 2.982 մլն բարել օրական: Նվազել են նաև 3-րդ եռամսյակում կապիտալ ներդրումների ծավալները. նախկին 8.8 մլրդ-ի փոխարեն՝ այս տարի դրանք կազմել են 8 մլրդ դոլար:
Ընկերությունը տեղեկացրել է, որ մտադիր է 1 բաժնետոմսի դիմաց վճարել 0.43 դոլար շահաբաժին՝ նախորդ տարվա 0.42 դոլար մեկ բաժնետոմսի համար վճարված շահաբաժնի փոխարեն: