Բաժիններ՝

Հայկական ընկերությունները` Բաղդադի ցուցահանդեսում

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր մեկնարկում է Baghdad 39th International Trade Faire միջազգային ցուցահանդեսը, որին առաջին անգամ իրենց մասնակցությունն են ցուցաբերում հայաստանյան ընկերությունները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Զարգացման հայկական գործակալությունում, միջոցառումը հնավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացելու իրենց ներդրումային եւ գործարար առաջարկները, ինչպես նաեւ կնպաստի առեւտրատնտեսաական հարաբերությունների զարգացմանը:
Ցուցահանդեսի ընթացքում հայ գործարարները հանդիպումներ կունենան նաեւ մասնավոր եւ պետական մարմնի ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսին մասնակցում են «Վեդիշին», «Եվրոստան-Ույուտ», «Վեյա», «Քարոլինա գրուպ», «Եվրոթերմ», «Հայասի», «ՀայՌուսգազարդ», «Արտֆուդ», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Բամո գրուպ» ընկերությունները, ինչպես նաեւ  Էներգիայի գիտական հետազոտության ինստիտուտն ու Զարգացման հայկական գործակալությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս