
iyerevan.am. նոր կայք՝ ոչ անտարբեր մարդկանց համար

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է iyerevan.am կայքը: Կայքը նպատակ ունի նպաստելու մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ու նորարար առաջարկների քննարկմանը, կայքը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Երևանի նկատմամբ: Նման նշում կարելի է գտնել հենց կայքում. «Որովհետև ես անտարբեր չեմ»:
Նոր կայքն ունի առաջարկների, քննարկումների, ընթացիկ և իրականացված ծրագրերի, ինչպես նաև՝ նվիրատվությունների բաժին: Նշենք, որ կայքում տեղ կգտնեն նաև քաղաքապետարանի կողմից անցկացվող մրցույթների հայտարարությունները: