Բաժիններ՝

Ովքեր են այցելում Հայաստան

Պաշտոնական վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստան ամենից շատ այցելում են ռուսաստանցի զբոսաշրջիկները։ Այս տարվա առաջին 7 ամիսներին ՌԴ-ից  Հայաստան է այցելել 48 900 զբոսաշրջիկ (ընդհանուր թվի 17.4%-ը)։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն, 2012 թ. առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 281034 զբոսաշրջիկ: 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.1%-ով: Զբոսաշրջիկների ընդհանուր թվի 17,4%-ը (48900 զբոսաշրջիկ) Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնությունից, 12,7%-ը (35691 զբոսաշրջիկ)՝ ԱՄՆ-ից։ Նշենք նաև, որ Հայաստան ժամանողների միայն մոտ 8.9%-ն է Իրանի Իսլամական Հանրապետությունից:

 

Կարդացեք նաև

Զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դառնալու հավակնություններ ունեցող մեր երկիրն ակնհայտորեն ետ է մնում Վրաստանից։ Օրեր առաջ Վրաստանը հրապարակել էր զբոսաշրջության ցուցանիշներն այս տարվա առաջին 7 ամիսների համար։ Այդ ցուցանիշների համաձայն՝ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 54%-ով՝ հասնելով 2,211 միլիոն մարդու: Միայն ԱՊՀ երկրներից Վրաստան է ժամանել 1,187 միլիոն այցելու: Հայաստանից այս տարի զբոսաշրջության նպատակով Վրաստան մեկնածների թիվը հասնում է 408,109 հազարի, ինչը 22%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս