Տարոսը մեզ
Բենզինի գնի նվազեցման ծրագրի շրջանակներում պետտուրքի կրճատման արդյունքում՝ Ֆրանսիայի բյուջեն 300 մլն եվրոյի վնաս կկրի: Ինչպես հաղորդում է TF1-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարար Պիեռ Մոսկովիսին: Ֆրանսիայում պետտուրքի մասնաբաժինը բենզինի գնի կառուցվածքում կազմում է 80 %:
Մոսկովիսին ասել է, որ բենզինի գինը կնվազի 6 եվրոսենթով: Դրա կեսը կփոխհատուցի պետությունը, մյուս կեսը` նավթային բիզնեսի ներկայացուցիչները: Այս որոշումը կգործի հրապարակումից հետո` երեք ամիսների ընթացքում, մինչև իշխանությունները վառելիքի արժեքի վերահսկողության մշտական մեխանիզմ կսահմանեն: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ բենզինի մանրածախ վաճառքից եկամուտը կազմում է 1 եվրոսենթ` 1 լիտրից (մոտ 50 դրամ): Նշենք, որ բենզինի գնի նվազեցումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր: