Apple-ը պահանջում է դադարեցնել Samsung-ի 8 մոդելների վաճառքն ԱՄՆ-ում
Apple ընկերությունը կրկին հայցով դիմել է դատարան` այս անգամ պահանջելով արգելել ԱՄՆ-ում Samsung-ի 8 սմարթֆոնների վաճառքը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Դատարանն այս հայցը կարող է քննել սեպտեմբերի 20-ին:
Խոսքը մասնավորապես Galaxy եւ Droid սմարթֆոնների մոդելների մասին է: Apple-ի հայցը հիմնված է Samsung-ի կողմից Apple-ի արտոնագրերն ապօրինի օգտագործելն արգելող դատարանի վճռի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսեի դաշնային դատարանն ուրբաթ պարտավորեցրել էր Samsung ընկերությանը 1.05 մլրդ դոլար տուգանք վճարել Apple ընկերությանը` վերջինիս արտոնագրերն ապօրինի օգտագործելու համար:
Նշենք, որ այս ամենից հետո Ամերիկյան դատարանում հարավկորեական Samsung ընկերության նկատմամբ վերջերս տարած լիակատար հաղթանակից հետո, Apple ընկերության բաժնետոմսերի գինը ավելացել է ավելացել են 1.9%-ով, իսկ Samsung ընկերության բաժնետոմսերի գինը ընդհակառակը նվազել է 7.5%-ով: