Հայտնաբերվել են Գյումրիում կրակված պարկուճները

Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում  ՀՀ ոստիկանության լրատվության աշխատակից Արմեն Մալխասյանը փոխանցեց, որ արդեն հայտնաբերվել են օգոստոսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում Գյումրու Սայաթ Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրակված պարկուճները:

Ըստ Ոստիկանության` այդ միջադեպի ժամանակ սրճարանի դիմաց գտնվող մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ վիճաբանություն են հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել:

Արմեն Մալխասյանի խոսքով` նախաքննություն ընթացքի մեջ է:

Իսկ 168.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ այդ քրեական գործի շրջանակներում քննչական բաժին է բերման ենթարկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ում ավտոմեքենան տեսել են ոստիկանության բակում, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ ինքն ընդամենը կարող է նշել, որ բերման ենթարկված ավտոմեքենաներ կան:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս