
Քաղաքացիների աշխատավարձերը չեն նվազի

«Անճիշտ պնդումներ են, որ քաղաքացիների աշխատավարձերը կնվազեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ արվել է ամենը, որ քաղաքացիների եկամուտները չնվազեն, միևնույն ժամանակ՝ հարկերի ավելացում չլինի:
«Այս օրենքի ընդունումը խստորեն քննարկումների է ենթարկվել, որոնց արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներ հնարավոր է անել միայն 24,4% եկամտահարկի և սոցիալական հարկի պահումն իրականացնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախարարը նաև նշեց, որ կան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ էլ ԱԺ-ում իրականացվել են քննարկումներ: «Որպես կանոն՝ խնդիրը կարելի դիտարկել երկու տեսանկյունից: Նախ՝ այն, թե արդյո՞ք Հայաստանում կա բավարար օրենսդրություն, որը կապահովի, որ քաղաքացիների փաստացի իրական եկամուտները չպակասեն: Երկրորդը՝ ի՞նչ է անում պետությունը՝ որպես գործատու և որպես օրենքը կարգավորող»:
Վ.Գաբրիելյանը նաև հավաստիացրեց, որ անվանական աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա, սակայն այդ բարձրացումները քաղաքացիները չեն զգա: