![](/banners/BeFunky-design.jpg)
Կաթոլիկ հոգևորականները փախել են Հալեպից՝ իսլամիստների վայրագություններից հետո
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/REU-SYRIA-CRISIS-111.jpg)
Սիրիայից Լիբանան են փախել կաթոլիկ եկեղեցու մի խումբ հոգևորականներ, որոնց թվում` Հալեպի քաղաքի արքեպիսկոպոս Ժան-Կլիմեն Ժարբարը:
Հոգևորականները որոշել են լքել Հալեպը քաղաքում կառավարական ուժերի ու ապստամբների միջև մարտերից հետո, երբ արքեպիսկոպոսի նստավայրը տուժել է,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին կառավարական ուժերի և ապստամբների միջև մարտերի ժամանակ զինված անձինք ներխուժել են Հալեպում մելքիթների արքեպիսկոպոս Ժան Կլեմեն Ժանբարի նստավայր:
Նստավայրի դռները կոտրել են, գույքը` հափշտակել:
Բացի այդ` անհայտ անձինք ներխուժել են նաև Հալեպի մարոնիտ արքեպիսկոպոսի նստավայրն ու Մաարատ Նախման քրիստոնեական թանգարան: Ոչնչացվել են մի քանի սրբապատկեր ու հնագիտական արժեք ներկայացվող իրեր: