Բաժիններ՝

Հունաստանը կղզիներ է վաճառում

«Իմ գերակայություններից մեկն է տնտեսական աճի վերականգնումը»,- «Le Monde»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը` ավելացնելով. «Դրա համար մեզ անհրաժեշտ են ներդրումներ և ապապետականացում: Մենք արդեն սեփականաշնորհման օբյեկտների ցուցակում ավելացրել ենք  երկաթուղիներ, էլեկտրակայաններ և Աթենքի հարավային ուղղությամբ գտնվող կղզիների մի մասը»: Նա ասել է, որ այդ ծրագրի շրջանակներում  երկիրը կարող է վաճառել կամ վարձույթով տրամադրել չբնակեցված կղզիներից մի քանիսը: Այդ ճանապարհով Հունաստանի կառավարությունը հույս ունի ֆինանսական միջոցներ ստանալ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Սամարասն ասել է, որ կղզիները կվաճառվեն կամ վարձակալության կհանձնվեն միայն այն դեպքում, եթե վստահ լինեն, որ դրանով չի վտանգվի երկրի ազգային անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031