Բաժիններ՝

ՌԴ անդամակցությունը ԱՀԿ-ին կթեթևացնի մեր ընկերությունների աշխատանքը. Պետդեպ

«Ռուսաստանի անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դրական ազդեցություն կգործի ռուս-ամերիկյան առևտրի զարգացման վրա:

Կարծում եմ` դա լավ քայլ կլինի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա սա կտանի երկիրը դեպի որոշակի կանոններով գործող մի կազմակերպություն, ինչը թույլ կտա ռուսական տնտեսությունը հասցնել համաշխարհային չափանիշներին ու կթեթևացնի մեր ընկերությունների աշխատանքը»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, որի խոսքերը մեջբերում են համացանցային լրատվամիջոցները:

«Կարծում ենք` դա լավ լուր է Ռուսաստանի համար, դա լավ լուր է նաև մեր ընկերությունների ու աշխատակիցների համար, քանի որ կդյուրացնի մատչումը արագ աճող համաշխարհային շուկաներից մեկին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին ողջունել էր նաև Եվրամիությունը:

ՌԴ-ն երեկ պաշտոնապես դարձավ ԱՀԿ-ի լիիրավ անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս