ԱՄՆ ընկերությունները մտահոգ են Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու հնարավոր հետևանքներով
«Ամերիկյան ընկերությունները մտահոգված են Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու հնարավոր արդյունքներով»՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը. նման վերնագրով անդրադարձ է հրապարակել «Նյու Յորք թայմսը»:
Ամերիկյան ընկերությունները Ռուսաստանից ավելի բարձր սակագներ են սպասում, քան այլ մրցակից երկրներից, չնայած ռուսական կողմը պնդում է, որ նման «անհապաղ» մտադրություն չունի: Մտահոգ են մասնավորապես Ռուսաստանից ներմուծող այնպիսի ամերիկյան ընկերություններ, ինչպիսիք են Caterpillar-ը, Deere-ը և General Electric-ը:
Կոնգրեսն, իր հերթին, դժգոհություն է հայտնել նախագահ Օբամայից՝ Ռուսաստանին մշտական առևտրային կարգավիճակ շնորհելու առաջարկի համար, քանի որ «Կրեմլը հալածում է այլախոհներին և աջակցում արատավոր իշխանություններին»:
Ռուսաստանը միակ խոշոր տնտեսություն ունեցող երկիրն էր աշխարհում, որ ԱՀԿ-ի մաս չէր կազմում: Այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում էին շուրջ 2 տասնամյակ:
Համաշխարհային բանկի գնահատականով՝ այս միացումը Ռուսաստանի ՀՆԱ-ին 3 տոկոսի աճ կապահովի: